Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կհայտնվեն ՆԱՏՕ-ի սահմաններին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, փոխանցում է Униан-ը:
Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է լիակատար հրադադար, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Ուկրաինայի նախագահը նշել է, որ եթե գործընկերները չեն ցանկանում, որ Կիևն անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա Ուկրաինային պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրեն: