Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին՝ խորհրդակցությունների նպատակով: Այդ մասին տեսաուղերձում հայտնել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Պատճառն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ այդ երկրների դիրքորոշումն է:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն աջակցություն էր հայտնել Դոնբասում Ռուսաստանի գործողություններին և Մինսկի պայմանավորվածությունների ձախողման համար մեղադրել էր Կիևին:
Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հաշվի առնելով երկրի շահերը՝ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։