Փետրվարի 28-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մեկնարկել է MWC Barcelona 2022 ցուցահանդեսը, որը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
MWC Barcelona 2022 ցուցահանդեսին Armenia միասնական տաղավարի ներքո ներկայացված են 8 ոլորտային հայկական ընկերություններ`
• ADDEVICE -Fintech
• AR-WATCHES-5G Сonnect
• GROVF- Tech Horizon
• INKIN- Tech Horizon
• TEXT’N PAY ME-Fintech
• GEBECERT-Tech Horizon
• MANOT-Advancing AI
• GAROON TECH-Advancing AI
Հայկական ընկերությունները ակտիվ հանդիպումներ են ունենում և՛ Հայաստանի տաղավարում, և՛ հնարավոր գործընկերների տաղավարներում։