Փետրվարի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2465 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 12 840 մարդ, մահացել է 25 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 605 472 դեպք, որից ապաքինվել է 1 504 161 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 16 163 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 14 138 թեստավորում, այդ թվում 7910-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 6228-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 17.44% է, վերջին 14 օրվանը՝ 26.54%, վերջին 7 օրվանը՝ 22.06%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 816 627 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 387 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 595 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 417 անձ: