Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ նրա հրամանի համաձայն՝ Ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի, հեռահար ավիացիայի հրամանատարությունները սկսել են ուժեղացված կազմով մարտական հերթապահություն իրականացնել՝ գրում է РИА Новости-ն:
Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը նշել է, որ նախատեսվող մանևրի նպատակը «ռազմավարական հարձակողական գործողությունների մշակումն է՝ հակառակորդին երաշխավորված պարտության մատնելու համար»։