Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 միջնակարգ և Արաբկիր վարչական շրջանի թիվ 63 հիմնական դպրոցներում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Գործարկվելու են դպրոցների շչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ: