ՆԱՏՕ-ի բազմաթիվ դաշնակիցներ առաջարկել են ռազմական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին է վկայում դաշինքի ռազմական կոմիտեի հայտարարությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերը քննարկել են պաշտպանության և զսպման ապագա ռազմավարությունը։
ՆԱՏՕ-ում չեն բացառում Ուկրաինայի երկնքում «ոչ թռիչքային գոտի» սահմանելու հնարավորությունը։
«Մենք ոչ մի մտադրություն չունենք մուտք գործել Ուկրաինա ո՛չ ցամաքով, ո՛չ էլ երկնքով»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ ներկայումս ՆԱՏՕ-ի վրա դրված է պատասխանատվություն, որպեսզի այդ հակամարտությունը «դուրս չգա վերահսկողությունից, ավելի չսրվի և Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի չվերածվի դաշինքի անդամ պետությունների մասնակցությամբ»։