Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 21-28-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5289 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 80 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 71, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 անձ։ 83 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 68-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 65-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ 235 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։