Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում ընթանում են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի ֆեյսբուքյան էջից:
Բարձրացվել են հենարանները, թռիչքային բոլորը հեծանները տեղադրվել են, ընթանում են մայթերի կառուցման աշխատանքներ։