Փետրվարի 28-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և, այս համատեքստում, հայ-կանադական համագործակցության հեռանկարները:
Կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունը:
Քննարկվել են Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները: