ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի մեղադրանքը լրացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու հոդվածով:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նրա կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հովսեփյանը մեղադրվում է նաև փողերի լվացման, ձեռնարկատիրական ապօրինի գործունեության, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Հովսեփյանն անազատության մեջ է նախորդ տարվա սեպտեմբերից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան