Երևանում իրականացվել է 801 հազար 509 պատվաստում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ներկայացուցիչը:
Առաջին դեղաչափով պատվաստվել է 431 հազար 422 քաղաքացի (51.4 տոկոս), երկրորդ դեղաչափով պատվաստվել է 360 հազար 458 քաղաքացի (42.9 տոկոս):
Խթանիչ դեղաչափով պատվաստվել է 9629 քաղաքացի: