Նախորդ շաբաթ Երևանում գրանցվել է աղիքային վարակի 21, ջրծաղիկի՝ 192 նոր դեպք: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակագավարական նիստի ընթացքում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
Թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների թիվը 44 է:
Քիմիական թունավորումների 21 դեպք կա:
Երևանի բնակիչների շրջանում սննդային թունավորումների դեպքեր չեն գրանցվել:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թվերին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է 2209 դեպք՝ նախորդ 5082 դեպքի փոխարեն: