Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունները:
Ուկրաինական պատվիրակության կազմում են երկրի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։