Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը։ Արտգործնախարարության խոսնակ Անատոլի Գլազը երկուշաբթի Twitter-ում գրել է, որ բելառուսական կողմը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել բանակցային գործընթացը։
«Հանդիպումը կսկսվի բոլոր պատվիրակությունների հանդիպման վայր հասնելուն պես»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կիրակի ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում՝ հաղորդում է ТАСС-ը։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպումը տեղի կունենա Ուկրաինայի և Բելառուսի սահմանին՝ Նարովլյա քաղաքից ոչ հեռու։
Ռուսական պատվիրակությունն արդեն Մինսկից մեկնել է հանդիպման վայր։ Երեկ ուշ ժամի Բելառուս է ժամանել նաև ուկրաինական պատվիրակությունը: