Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինան պետք է լսի և «հանգիստ կշռադատի» բոլոր առաջարկները։
Страна թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմում են Դավիթ Արախամիան, «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Իգոր Աբրամովիչը, պաշտպանության փոխնախարարն ու և մի քանի այլ անձինք։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հավատում Ռուսաստանի հետ բանակցությունների հաջողությանը։ Իսկ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Կիևը պատվիրակություն է ուղարկել բանակցությունների՝ ռուսական կողմի դիրքորոշումը լսելու և կարծիք հայտնելու համար։