Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 25-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 27, սառը զենքի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, խարդախության՝ 18, ընտանեկան բռնության՝ 10, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, անձի առևանգման և ծանր վիրավորանքի՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու ու խուլիգանության՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, ծեծի, վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, բնակարանային գողության՝ 2, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու, համակարգչային հանցագործության և սպառնալիքի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: