Փետրվարի 21-27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 453 դեպք, որից 210-ը արտակարգ, այդ թվում՝ 165 հրդեհի, 1՝ քարաթափման, 8՝ ինքնասպանության փորձի, 26 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ: Տուժել է 52 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 22 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 58 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 27 տրանսպորտային միջոց: