Բելառուսում քիչ հետո կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները:
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բանակցությունների անցկացման վայր: Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ ուկրաինական պատվիրակության կազմում են երկրի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։