Փետրվարի 27-ին, նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնի ստեղծման մասին, գրում է news.liga-ն։
«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է միանալ Եվրոպայի և աշխարհի անվտանգության պաշտպանությանը, կարող է գալ և կանգնել ուկրաինացիների կողքին՝ ընդդեմ 21-րդ դարի զավթիչների»,- ասել է Զելենսկին։
Այսօր արդեն արտգործնախարար Դմիտրի Կուլեբան պարզաբանել է, որ բոլոր օտարերկրացիները, որոնք ցանկանում են միանալ Տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնին, կարող են դիմել իրենց երկրներում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններին։