Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հնարավոր չէ կանգնեցնել, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անարդյունավետ կլինեն՝ գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։
«Մենք տեսնում ենք, որ այսօր չկա մեկը, որը կարող է դա կասեցնել, և եկեք ընդունենք, որ պատժամիջոցներն արդյունավետ միջոց չեն: Այսօր Ուկրաինայում կռվում են ուկրաինացի զինվորականներն ու ուկրաինական բանակը: Չպետք է մոռանանք, որ երկիրն ու ամբողջ աշխարհը կանգնած են մարտահրավերների առաջ, այս իրավիճակում ցանկացած հույզ և չմտածված քայլ ռիսկային են»,- ասել է Ղարիբաշվիլին կառավարության նիստում։