Բելառուսում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են: «Մի քանի րոպեից կսկսվի բանակցությունների երրորդ փուլը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե, իբր, բանակցությունները ավարտվել են, ինչը հերքվել է. բանակցողները պարզապես ընդմիջում են ունեցել: