ԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցրել է Մինսկում դեսպանատան աշխատանքը՝ հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է դեսպանատան գործունեությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ինչպես նաև թույլ է տվել հեռանալ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մի մասին՝ իրենց ընտանիքներով»:
Պետդեպարտամենտը բացատրել է, որ այդ քայլերը ձեռնարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով՝ կապված Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետ։ Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսում Ուկրաինայում՝ այդ երկիրն «ապառազմականացնելու» նպատակով։