Թբիլիսին հետևում է իրավիճակին, երբ երկրները հերթով փակում են օդային տարածքը Ռուսաստանի համար: Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում գործընկերների, այդ թվում՝ հարևան երկրների հետ՝ քննարկելով Ռուսաստանի համար օդային տարածքի հնարավոր փակման հարցը։ Այդ մասին երկուշաբթի կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին՝ հաղորդում է ТАСС-ը։
«Մենք մի փոքր զգուշորեն ենք մոտենում այդ հարցին: Խորհրդակցում ենք գործընկերների, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ հարևան երկրները Վրաստանի օդային տարածքն օգտագործում են որպես տարանցիկ գոտի դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնելու համար: