Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ: