2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734 տղա, 729 աղջիկ:
Ստեփանակերտում ծնվել է 1337 երեխա, որից 660 տղա, 677 աղջիկ:
Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ:
Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել են 3 երեխա (3 տղա)։
ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78 երեխա: Արդյունքում, Արցախում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779 տղա, 762 աղջիկ: