Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Խարկովի մարզում զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը, 471 ուկրաինացի զինվորական ձերբակալվել է, հայտնում է Inetrfax-ը:
«Երեկ Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի 302-րդ զենիթահրթիռային գունդը՝ զինված «Բուկ Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերով, կամավոր վայր է դրել զենքերը և հանձնվել, 471 ուկրաինացի զինծառայող ձերբակալվել է»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Բոլոր ուկրաինացի զինծառայողներին վերաբերվում են հարգանքով և ցուցաբերվում է օգնություն: Փաստաթղթային ձևակերպումների ավարտից հետո նրանք կմիանան իրենց ընտանիքներին», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Հինգշաբթի Կոնաշենկովը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները զանգվածաբար հանձնում են դիրքերը և վայր են դնում զենքերը։ Նա նաև նշել էր, որ զենքերը վայր դրած ստորաբաժանումների դիրքերը չեն խոցվում։