Ռուսաստանը շահարկում է բանակցային սեղանի հարցերի հետ կապված և փորձում է Ուկրաինայի առաջ դնել անթույլատրելի վերջնագրային պայմաններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան կտրականապես մերժել է այդ պայմանները։
Նա զարմանք է հայտնել, որ Ռուսաստանը Բելառուս պատվիրակություն է ուղարկել, քանի որ մինչև հիմա հստակեցված չէ հնարավոր բանակցությունների ձևաչափը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը մեծացնում է ճնշումն Ուկրաինայի վրա՝ թափ հաղորդելով ռազմական գործողություններին։