Ուկրաինական պատվիրակությունը դեռ չի հասել բանակցությունների անցկացման վայր՝ հայտնում են լրատվամիջոցները։
Ավելի վաղ փոխանցել էինք, որ Բելառուսի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցից հետո ուկրաինական պատվիրակությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացրել մեկնել Բելառուս` ՌԴ-ի հետ բանակցությունների։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն էլ հայտնել է, որ բանակցությունները դեռ մի քանի ժամ չեն սկսվի։ Նրա խոսքով՝ բանակցությունները հետաձգվում են «բարդ նյութատեխնիկական և անվտանգային» պատճառներով։
«Բանակցությունների օրակարգում խաղաղությունն է, որին հասնելու եղանակները կհստակեցվեն բանակցությունների ընթացքում»,- հավելել է նա։