Լարվածությունն Ուկրաինայում հասել է գագաթնակետին: Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերել ՌԴ բանակի բոլոր զսպիչ ուժերը. դրանց թվում է նաև միջուկային զենքը: Պուտինի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի առաջատար անդամների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանի հասցեին թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ:
Պուտինի այս կարգադրությունը նախորդեց սպասվելիք ռուս-ուկրաինական բանակցություններին: Դրանց ընթացքի մասին տեղեկություն դեռ չկա: