Այս շաբաթ Վիեննայում հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները: Առաջին հանդիպումը Մոսկվայում էր՝ հունվարի 14-ին: Թեև երկրորդ հայտարարությունն էլ առաջինի պես փակագծեր բացող չէր, բայց երկկողմ պայմանավորվածությունը խախտելու նշաններ էլ չկային: Երևանի ու Անկարայի զրույցը շարունակում է առանց նախապայմանների, գերնպատակը հարաբերությունների կարգավորումն է:
Հայաստանի համար Թուրքիայի հետ հարևանությունը նշանակում է տնտեսական զարգացում ու հաղորդակցային հնարավորությունների լուրջ ընդլայնում:
Իսկ ինչ է ուզում Անկարան, ինչ խաղի մեջ է մյուս հարևանների ու հնարավոր մրցակիցների հետ: