Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար հարթակ կարող են լինել այլ երկրների քաղաքներ, բայց ոչ բելառուսական, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից Ուկրաինա ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում, հայտնում է ТАСС-ը։
«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի: Ռուսական կողմին մենք առաջարկել ենք Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, ցանկացած քաղաք մի երկրում, որի տարածքից հրթիռները չեն թռչում»,- ասել է նա և հավելել. «Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և կկարողանանք իսկապես վերջ տալ պատերազմին»։
Զելենսկին դիմել է բելառուսներին՝ մաղթելով, որ Բելառուսը «կրկին դառնա բարի և ապահով երկիր»։