Ռուսաստանը երաշխավորել է Ուկրաինայի պատվիրակության անվտանգությունը, որը կժամանի Գոմել բանակցությունների։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինկսին։
Նրա խոսքով՝ Գոմելում ՌԴ պատվիրակությունը բանակցությունների վերաբերյալ ուկրաինական կողմի պատասխանին կսպասի մինչև ժամը 16։00-ն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ ՌԴ պատվիրակությունը՝ կազմված ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներից, ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։