Փետրվարի 28-ին Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է երկլեզու (հունարեն և անգլերեն) «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։
Վիրտուալ ցուցահանդեսի էլեկտրոնային հղումը և բովանդակության այլ մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ։