Երեխաների առքուվաճառքի սարսափազդու գործի նախաքննությունն ավարտվել է: Հաստատել է, որ 2007-ից մինչև 2020 թվականը օտարերկրյա տարբեր պետությունների քաղաքացիներ որդեգրել են ավելի քան 500 երեխայի: Նրանցից 20-ի գտնվելու վայրը իրավապահները պարզել են: Սակայն փոքրիկներին իրենց կենսաբանական ծնողներին վերադարձնելու իրավական մեխանիզմներ չկան: Բացի դրանից՝ մի քանի ամսական երեխաներն արդեն տարիներ շարունակ ապրում են, ասենք, իտալացի որդեգիրների ընտանիքում, և օրենքն այս դեպքում առաջնորդվում է երեխայի շահով՝ համարելով, որ նա կտուժի ընտանիք փոխելու գործընթացից: Հեշտ չէ մի քանի տարեկան երեխային հասկացնել, որ մայրիկն ու հայրիկը իրենը չեն, լեզուն էլ, որը նոր է սովորել, պետք է փոխի: Իսկ ինչպե՞ս ապրեն այդ երեխաների իրական ծնողները:
Այս հարցի պատասխանը նրանք հավանաբար ակնկալում են մեղադրյալներից, որոնք, ի դեպ, մեղադրանքը չեն ընդունում: