Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում գրել է, որ Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան։
Զելենսկու խոսքով՝ Կիևը դատարանին խնդրում է ճանաչել Ռուսաստանի պատասխանատվությունը «ցեղասպանություն» հասկացությունը շահարկելու հարցում, որի նպատակն է, ըստ Կիևի, արդարացնել ռազմական ագրեսիան:
Ուկրաինան պահանջում է հրատապ որոշում ընդունել, որը Ռուսաստանին կպարտավորեցնի դադարեցնել մարտական գործողությունները: