ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ըստ ձեռք բերված համաձայնության ռուսական պատվիրակությունը՝ կազմված ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներից, ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար», - նշել է նա՝ հավելելով, որ բանակցությունները կարող են սկսել Գոմելում։
Ավելի վաղ Զելենսկիի աշխատակազմից հայտարարել էին, որ ուկրաինական կողմը պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակի հարցը՝ անվտանգության երաշխիքների փաթեթի հետ միասին։