Փետրվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք: Մահացել է 2 մարդ: Թեստավորումների թիվը 164 է: Ստացիոնար բուժում է ստանում 41 մարդ:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը»,- նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: