Լուկաշենկոյի և Զելենսկու հեռախոսազրույցից հետո ուկրաինական պատվիրակությունը, այնուամենայնիվ, մեկնում է Գոմել` ՌԴ հետ բանակցությունների։ Բելառուսի նախագահի խոսնակը հաստատել է հեռախոսազրույցի փաստը, սակայն հավելյալ մանրամասներ չի հաղորդել։ Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մասին հայտնել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի պատվիրակության ժամանման մասին լուրը հաստատել է նաև ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին: