Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ, այդ թվում՝ կառավարման 23 կետ, 31 ՀՕՊ С-300 զենիթահրթիռային համալիր: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին՝ օգտագործելով օդային և ծովային բազավորման թևավոր հրթիռներ: Միևնույն ժամանակ, Կոնաշենկովն ընդգծել է, որ ռուսական ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին և ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար:
Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ԴԺՀ-ի բանակը վերահսկողության տակ է վերցրել Պավլոպոլն ու Պիշչևիկը, իսկ Տրյոխիզբյոնկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ԼԺՀ-ի վերահսկողության տակ: ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈՒ-ի կրակային աջակցությամբ վերահսկողություն են հաստատել նաև Նովոախտիրկի, Սմոլյանինովի, Ստանիչնո-Լուգանսկի բնակավայրերի նկատմամբ:
Կոնաշենկովը նշել է, որ ռուսական ստորաբաժանումները արգելափակել են Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը: