Նիդերլանդները նույնպես փակել է օդային տարածքը ՌԴ օդանավերի համար։ Այդ մասին, ըստ BBC-ի, հայտնել է Նիդերլանդների ենթակառուցվածքների նախարար Մարկ Հարբերսը։
Ռուսական օդանավերի համար իրենց օդային տարածքը փակելու մասին ավելի վաղ հայտնել էին Իտալիան, Նորվեգիան, իսկ Ֆրանսիան տեղեկացրել է, որ նույն կերպ կվարվի՝ կիրակի օրվանից սկսած։ Ավստրիան նույնպես հայտնել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու մասին։