Եվրամիության երկրները կփակեն իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին, հայտնել է ARD հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Չի հստակեցվում, սակայն, թե երբվանից է նախատեսվում սահմանել այդ արգելքը։
Ներկայումս Ռուսաստանի համար իրենց օդային տարածքների փակման մասին որոշումներ են ընդունել Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Չեխիան և Էստոնիան:
Ավելի վաղ գերմանական խոշորագույն Lufthansa ավիաընկերությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով յոթ օրով դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան և նրա օդային տարածքում: