Բաքվի հետ համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պարտավորությունների վրա. Զախարովա:
Խուճապային տրամադրություն չկա. Խրամորթում են ոստիկանության Ասկերանի ծառայողները և խաղաղապահ առաքելությունը:
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ:
Ռուսական բանակի հարձակումը դադարեցվել էր բանակցությունների ակնկալիքով, ուկրաինական կողմի մերժումից հետո այն շարունակելու հրաման է տրվել. Պեսկով:
Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքներն Ուկրաինայի վերահսկողության տակ են, հայտարարել է Զելենսկին և ավելացրել, որ զենքը վայր չեն դնելու:
ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը պատժամիջոցներ են սահմանել Պուտինի և Լավրովի նկատմամբ:
Պատժամիջոցները ոչինչ չեն փոխի. Դոնբասում հատուկ գործողությունը կշարունակվի ամբողջ ծավալով. Դմիտրի Մեդվեդև:
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանն արգելափակել է Ուկրաինայում իր գործողությունը դատապարտող բանաձևը:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 631 նոր դեպք, առողջացել է 1463, մահացել՝ 20 մարդ: