Աշխատանքային օրվա ավարտին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Շիրակի մարզպետի հետ հանդիպել են Շիրակի մարզպետարանի «Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի» անդամներին, քննարկել նրանց հետաքրքրող հիմնահարցերը, մասնավորապես, նվագախմբի շենքի խնդիրը։
Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
«Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև Գյումրիում համերգասրահ ու պատկերասրահ ունենալու հարցին` ընդգծելով դրանց կարևորությունը։
Այնուհետև նվագախումբը հանդես է եկել երկու կատարումով, հնչել են հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- նշված է գրառման մեջ։