Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Պատճառը կառավարության՝ Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներին չմիանալու որոշումն է։
Հաղորդվում է, որ ակցիային մասնակցել շուրջ 4 հազար ցուցարար։ Նրանք պահանջել են Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։
Երկրի վարչապետի նստավայրի դիմաց ակցիան նախաձեռնել էր «Դրաո» ընդդիմադիր կուսակցությունը։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի նկատմամբ արևմտյան ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա կհակասի ազգային շահերին։
Ղարիբաշվիլին հայտարարել էր նաև, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու կարիք չկա, քանի որ Վրաստանի համար որևէ սպառնալիք չկա։