ՊԵԿ-ի հրաձգարանում մեկնարկել են 2022 թ. հրաձգության կրակային վարժանքները: Մանակցել են կոմիտեի տարբեր ստորաբաժանման աշխատակիցներ, որոնք զենք կրելու իրավունք ունեն: 2021 թ. կրակային վարժանքների ժամանակ վերապատրաստվել է կոմիտեի մոտ 80 աշխատակից: Այս տարի մասնակիցների թիվը կգերազանցի 100-ը: Տարեվերջին կամփոփվեն ՊԵԿ-ի կրակային պատրաստվածության ցուցանիշները:
Հիշեցնենք, որ «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն օրենսդիրն ընդունեց 2021 թ. մարտի 3-ին: Նախագծի մշակումը պայմանավորված էր ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ: Մարտական զենքի կիրառությունը նախատեսվում է կոմիտեի օպերատիվ-ծառայողական, մաքսանենգության, ներքին անվտանգության և մաքսային սահմանով տրանսպորտային միջոցներում ապօրինի ապրանքների տեղափոխումը խափանելու, բացահայտելու գործընթացներում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր հրաձգարանն ունի: Այն համապատասխանում է հրաձգության անվտանգության բոլոր նորմերին` համապատասխան լիազորված մարմնի կողմից ստացել է հրաձագային օբյեկտներ գործարկելու թույլտվություն:
Զենք պահելու, կրելու և օգտագործելու թույլտվություն ստանալու նպատակով նոր աշխատակիցների համար ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում կանցկացվեն հատուկ պատրաստության դասընթացներ: