Մենք դիմակայում և հաջողությամբ հետ ենք մղում ռուսական կողմի հարձակումները. մարտերը շարունակվում են երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հանդես գալով նոր տեսաուղերձով:
«Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են: Մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր երկիրն ու հողը, մեր երեխաների ապագան»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը փորձել են արգելափակել երկրի կենտրոնը, սակայն դա նրանց չի հաջողվել: