Կանադան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ղեկավարության նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները կանդրադառնան 57 ֆիզիկական անձանց վրա:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հնարավորության մասին, նշել էր, որ այդ հարցը Մինսկի արտաքին քաղաքական օրակարգում է: