Լա Մանշ նեղուցում ռուսական նավ են կալանել: Այս մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ծովային պրեֆեկտուրան։
Փարիզում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է բեռնատար նավի կալանման մասին տեղեկությունը: Դիվանագետներն անհապաղ կապ են հաստատել Ֆրանսիայի իշխանությունների հետ՝ պարզաբանումների նպատակով։
«Դեսպանատունն արտակարգ զանգ է ստացել ռուսական բեռնանավի հրամանատարից, որ հայտնել է Լա Մանշի նեղուցում Ֆրանսիայի իշխանությունների կողմից նավի կալանման մասին»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում: