Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 631 նոր դեպք, կատարվել է 4183 թեստավորում: Առողջացել է 1463 մարդ, արձանագրվել է մահվան 20 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419423 դեպք, որոնցից 399704-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9681 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8433 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1605 է:
Ընդհանուր կատարվել է 2888510 թեստավորում: